Պայթյուն Գյումրու գազալցակայաններից մեկում. երկու հոգու վիճակը ծանր է

Spread the love
  •  
  •  
  •  Tweet
  •  
  •  

Այսօր՝ ժամը 12.51-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ախուրյանի խճուղու թիվ 1/1 հասցեում՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Գարեգին առաջին փողոցի թիվ 117/2 հասցեում՝ «Էքսպրես Գազ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում, «Nissan Presage» մակնիշի 34 ZN 309 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ 1974 թ. ծնված Ա. Մ.) գազի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման, ինչի հետևանքով վնասվել են «Nissan» մակնիշի 34 ZN 309 պետհամարանիշով ավտոմեքենան՝ ամբողջությամբ, հարակից գտնվող Nissan Primer մակնիշի 34 AU 351 (վարորդ՝ 1999 թ. ծնված Ա. Գ.) և Mersedes C180 մակնիշի 35 AT 642 պետհամարանիշներով (վարորդ՝ 1967 թ. ծնված Գ. Կ.) ավտոմեքենաները և գազալցակայանի թիթեղյա ծածկը (20 քմ):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Գյումրի քաղաքի Ս. Գրիգորյան փողոցի տներից մեկի բնակիչ՝ 1960 թ. ծնված Ա. Հ.-ը և գազալցակայանի աշխատակից՝ 1987 թ. ծնված Ա. Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները Ա. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Ա. Մ.-ինը՝ միջին ծանրության:


Spread the love
  •  
  •  
  •  Tweet
  •  
  •  

More from my site

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*