ԱՄԵՆԱԳՐԱՎԻՉ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ (PHOTO)-

Մեքսիկա, Կանադա,  Շվեդիա , Հայաստան… Wnews.am-ն աառանձնացրել է աշխարհի ամենագրավիչ տղամարդկանց, ովքեր ունեն նաև իշխանություն:

Ջասթին Թրյուդո

Վարդագույն ֆոնին պատկերված այս սիրառատ երիտասարդը Կանադայի վարչապետն է: 44-ամյա խարիզմատիկ վարչապետի այցեքարտն իր վառ գուլպաներն են: Ի դեպ՝  դրան Wnews.am-ն անդրադարձել  է Ամեն ինչ՝ Կանադայի վարչապետի վառ գուլպաների մասին նյութում:

1

 

Գաբրիել Վիկստրյոմ

30-ամյա շվեդ Գաբրիել Վիկստրյոմը բացի այն, որ  չափազանց գրավիչ տղամարդ է նաև Շվեդիայի Սպորտի և առողջապահության նախարարն է: Ո՞վ է ուզում մեզ հետ Շվեդիա մեկնել:

1

 

Հանս Լինդե

Եվս մեկ շվեդ մեր ցանկում : 36-ամյա Հանսը  Շվեդիայի ձախակողմյան կուսակցության ղեկավարն է և կապույտ աչքեր ունի:  Մենք էլ ոչինչ չենք ուզում իմանալ նրա մասին:

2

 

Էնրիկե Պիենյա Նետո

Մեքսիկայի 49-ամյա նախագահի ձայներն ընտրություններում ապահովում են նրան սիրահարված կանայք:

3

 

 

Նիկոլաս Դուֆոր

Մեր ցանկի և Կանադայի ամենաերիտասարադ քաղաքական գործիչը: 27-ամյա  Նիկոլասը Կանադայի ԱԺ պատգամավոր է:1

 

Ահարոն Շոկ

Չար լեզուները պնդում են, որ 34-ամյա ամերիկացի հանրապետական Շոկը համասեռամոլ է: Քաղաքական գործիչը այս առիթով ոչ մի մեկնաբանություն չի տալիս, իսկ մենք նախընտրում ենք չհավատալ, գրողը տանի:

1

 

Մարկո Ռուբիո

Ֆլորիդա նահանգի սենատոր Մարկոն 44 տարեկան է: Ունի 4 երեխա ու գեղեցիկ ժպիտ:

1

 

Եվ…գանք Հայաստան:  Մեր երկրի վերջին փոփոխությունները  մեզ տվեցին  միանգամից երկու գրավիչ քաղաքական գործիչ:

Կարեն Կարապետյան

Մեր 53-ամյա վարչապետն իսկապես գրավիչ տղամարդ է, սա ընդունում են անգամ ընդդիմադիր կանայք , նույնիսկ արմատական ընդդիմադիրները, չնայած Զարուհի Փոստանջյանի հետ այս թեմայով մենք դեռ չենք խոսել:

1

Արմեն Ամիրյան

Մենք սրտի թրթիռով ընդունեցինք Արմեն Ամիրյանի ՝ Մշակույթի նախարարի պաշտոնում նշանակվելը:  49-ամյա նախարարը տարիներ առաջ եթերի ամենագրավիչ տղամարդն էր, իսկ հիմա՝  քաղաքականության:

1

More from my site

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*