ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՊԱՐՏՔԻՑ ՉԵՄ ԽՈՒՍԱՓՈՒՄ. ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԻ ԿԻՆ (PHOTO)-

Արմեն Ջիգարխանյանն իր  81-ամյակը պատրաստվում է նշել  օրինական ամուսնու կարգավիճակով։ Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան «Комсомольская правда»-ին տված հարցազրույցում պատմել է իրենց ամուսնական կյանքի մասին։

1472728570-2178

– Դուք կրու՞մ եք ամուսնական մատանին, թե՞ հանել եք։

-Կրում ենք։ Պետք է հաշվի առնել, որ մեր ամուսնական կյանքը շարունակվում է փաստացի 15 տարի։ Օրինականացումը պարզապես դրական ձեւականություն էր, սակայն առօրյա հարաբերություններում ոչ մի նորություն չբերեց. ինչպես ապրում էինք, այդպես էլ շարունակում ենք ապրել։ Ինձ թվում է, որ եթե այս տարիքում Արմեն Բորիսովիչը որոշել է ամուսնանալ, ուրեմն վստահ է, որ ճիշտ ընտրություն է կատարել։

– Համատեղ կյանքը լճացման չի՞ բերել։

– Մեր աշխատանքը կապված է արվեստի հետ. դա անընդհատ թարմացնում է հարաբերությունները։

– Գուցե դա ոչ թե սեր է, այլ կապվածությու՞ն։

– Ոչ, սերը ոչ մի կերպ տրանսֆորմացիայի չի ենթարկվում։ Այն կամ կա, կամ չկա։ Հնարավոր է, ինչ-որ մեկի մոտ սերը տարիների ընթացքում անցնում է։ Ես ինձ դեռ նման իրավիճակում չեմ պատկերացնում։ Արմեն Բորիսովիչից բացի մեկ այլ նման հետաքրքիր մարդու իմ կյանքում չեմ հանդիպել, ու կարծում եմ, չեմ հանդիպի։

timthumb

– Իսկ եթե նա կորցնի՞ Ձեր հանդեպ հետաքրքրությունը։

– Դա բացառված է։ Կարելի է ասել, որ Արմեն Բորիսովիչն իմ ճակատագիրն է։ Ամուսնու հարցում իմ բախտն իսկապես բերել է։ Կարծում եմ՝ նրան էլ իմ հարցում։ Նա մինչեւ օրս լավ ֆիզիկական վիճակում է, մինչեւ օրս աշխատում է։ Ամենակարեւորը՝ իրեն լավ է զգում։ Կարծում եմ՝ դա երեւում է։

– Ի՞նչ եք կարծում, Արմեն Բորիսովիչը սիրու՞մ է կանացի քնքշանքը։

– Ի՞նչ նկատի ունեք։ Այնպես եք ասում, ասես դա խմբակային միջոցառում է (ծիծաղում է)։

– Կոնկրետացնեմ. սիրու՞մ է Ձեր կանացի քնքշանքը։

– Կարծում եմ, յուրաքանչյուր տղամարդու, ով  սիրած կնոջ հետ է,  հաճելի է նրա կողքին լինել, զգալ ուշադրությունը, քնքշանքը, հոգատարությունը։

– Ձեզ համար ընտանեկան պարտքը սրբությու՞ն է, թե՞ կարելի է դրանից խուսափել։

– Միանշանակ սուրբ է։ Չեմ խուսափում։ Կարծում եմ, դա կախված է նրանից, ում ինչպես են դաստիարակել։ Ես դաստիարակվել եմ բարոյական ընտանիքում, կարծում եմ՝ լավ կին եմ։

 

Ասում են՝ Արմեն Բորիսովիչը կենցաղում անըդնունակ է եւ առանց Ձեզ՝ ասես առանց ձեռքերի լինի…

– Այո։ Մի անգամ գործուղման էի մեկնել, իսկ նա ինձ ամեն հինգ րոպեն մեկ զանգում էր, քանի որ չգիտեր՝ տանը ինչը որտեղ է։ Հարցնում էր. «որտեղ է սա, նա»։ Արդյունքում ես փորձում էի ժամանակից շուտ տուն վերադառնալ, որպեսզի նա չանհանգստանա։ Գիտեմ հագուստի հարցում իր նախապատվությունները, նա չի սիրում խանութներով գնալ, այդ պատճառով էլ ինքս եմ իրեն հագուստ գնում։

– Իսկ երբ իրեն վատ է զգում… ամեն դեպքում տարիք է։

-Խուճապի չեմ մատնվում։ Նա շատ լավ բժիշկներ ունի, ես զանգում եմ իրենց եւ նրանք միանգամից ինձ ասում են, թե ինչ պետք է անել։ Ես առաջին օգնությունն եմ ցուցաբերում։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*