Ինչու է հորանջելն այդքան վարակիչ-

Շատերը նկատած կլինեն, որ հորանջող մեկին տեսնելիս իրենց մոտ էլ հորանջելու ցանկություն է առաջանում: Իրականում մենք դա անում են անգիտակցաբար, քանի որ մեր ուղեղը պարզապես չի կարող դիմակայել այդ վարակիչ ցանկությանը:

Ինչպես գրում է AdMe.ru-ն` գիտնականները տարիներ շարունակ ուսումնասիրում են և գիտական բացատրություններ են ներկայացնում, թե ինչու է հորանջելն այդքան «վարակիչ»:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հորանջող դեմք տեսնելը լուսանկարներում կամ տեսանյութերում հորանջելու ցանկություն կարող է առաջացնել: Եթե անգամ հորանջելու մասին կարդալիս մարդ հորանջելու ցանկություն է ունենում, նշանակում է նա մտքում պատկերացնում է այդ տեսարանը:

Գիտնականները հորանջելու վարակիչ հատկությունը կապում են կարեկցանքի հետ, այսինքն` ուրիշների էմոցիաները և զգացմունքները կիսելու ունակության հետ: Հորանջոց մարդու կամ կենդանու տեսնելիս անմիջապես ակտիվանում է ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է կարեկցանքի համար:

Հորանջելու վարակիչ հատկությունը ակտիվանում է արդեն 4 տարեկանից: Իսկ հենց հորանջելու պահանջը բացատրվում է հոգնածությամբ, ձանձրույթով և թթվածնի պակասով:

Փորձեք հաշվել, թե քանի անգամ եք հորանջել այս հոդվածը կարդալիս:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*