Խոշոր հրդեհ Երևանում-

Արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 2-ին, ժամը 04.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի թիվ 4 տան բակում այրվում է խոտի դեզ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

 
Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.55-ին: Պարզվել է, որ Տիչինայի թիվ 4 տան դիմաց այրվում է մոտ 1100 հակ կուտակած անասնակեր (սեփականատեր Ջ.Թ.):

 

Հրշեջ-փրկարարնեը անասնագոմից դուրս են բերել 13 խոշոր եղջերավոր կենդանիներ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*