Ինչպես տարբերել իսկական օծանելիքը կեղծիքից (լուսանկարներ)-

Իսկական օծանելիքի փոխարեն կեղծիք գնելու ռիսկ կա նույնիսկ խոշոր խանութներում: Նմանատիպ գնումը ոչ միայն գումարի անիմաստ կորուստ է, այլև՝ առողջության համար վնասակար:

 

Բարեբախտաբար, կան որոշակի ձևեր, որոնցով կարելի է տարբերել իսկական օծանելիքը կեղծիքից, նույնիսկ եթե կեղծիքը վարպետորեն է արված:

 

AdMe.ru-ն խորհուրդներ է հավաքել, որոնք կօգնեն որակյալ ապրանքի ընտրության հարցում.

 

Օրիգինալ/կեղծիք

 

Ցելոֆանե փաթեթավորում

 

Իսկական օծանելիքի տուփը ծածկված է լինում ամուր ձգված ցելոֆանով, դուրս չի ցցվում և ծալքեր չի առաջացնում: Կեղծ օծանելիքի պոլիէթիլենային փաթեթավորումը հաճախ ավելի վատ է նստում տուփի վրա:

 

«Կարի» կոկիկությունը

Պոլիէթիլենային փաթեթավորման «կարը» չպետք է անհարթություններ ունենա, սոսնձի հետքեր կրի և 5 մմ-ից լայն լինի: Օրիգինալ փաթեթավորման վրա այն բարակ ու կոկիկ է:

 

Ստվարաթուղթ

Իսկական օծանելիք արտադրողները չեն տնտեսում ստվարաթղթի հարցում: Նրանք տուփի ներսում հատուկ կոնստրուկցիա են տեղադրում, որն օծանելիքի շիշն ուղիղ է պահում: Այդ կոնստրուկցիան պետք է որակյալ ստվարաթղթից պատրաստված լինի ու շիշը կայուն դիրքում պահի: Դրանից բացի, ստվարաթուղթը պետք է սպիտակ, այլ ոչ թե մոխրագույն լինի:

 

Դիզայն

Հաճախ կարելի է օծանելիք տեսնել, որն անվանումով ու դիզայնով շատ նման է հայտնի ապրանքանիշների արտադրանքին: Այս խորամանկությունը հայտնի օծանելիքը կեղծող ֆիրմաներին դատական գործընթացներից պաշտպանվելու հնարավորություն է տալիս:

 

 

 

Օծանելիքի գույնը

Հայտնի ապրանքանիշներն արտադրում են հիմնականում առանց ներկերի մեծ քանակության, գունատ երանգներով օծանելիք: Հեղուկի վառ ու «քիմիական» գույնը վկայում է օծանելիքի կեղծ լինելու մասին:

 

Շշի կափարիչ

Իսկական օծանելիքի շշի կափարիչն ամբողջությամբ սիմետրիկ է, բացառությամբ այն դեպքերի, երբ դիզայնը հակառակն է նախատեսում:

 

Արտադրանքի սերիական համարը

Սերիական համարը պետք է տպագրված, այլ ոչ թե սոսնձված լինի տուփի ներքևի մասում ու համընկնի շշի վրա նշված համարի հետ:

 

Շիշ

Իսկական օծանելիքի շշերը որակով են պատրաստված, իսկ կեղծիքի շիշն անհարթություններ ու ոչ հավասար հաստություններ է ունենում:

 

Ընդհանուր առմամբ, իսկական ու կեղծ օծանելիքի յուրաքանչյուր դետալ որակյալ է լինում` փաթեթավորումից մինչև հեղուկացիր, և ուշադիր լինելու դեպքում իսկական օծանելիքը կեղծիքից տարբերելը դժվար չէ:

Please Enter Your Facebook App ID. Required for FB Comments. Click here for FB Comments Settings page

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*