Ռուսաստանի ծանրամարտի հավաքականը որակազրկվեց-

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեն Ռուսաստանի 8 ծանրորդներին զրկել է Ռիո-2016 ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից:

 

Ռուսաստանցի ծանրորդների դոպինգ-նմուշների կրկնակի ստուգումները ցույց են տվել, որ նրանցից հինգը նախկինում օգտագործել են արգելված դեղամիջոցներ: Ելնելով հակադոպինգային նոր կանոններից, ԾՄՖ-ն որոշել է ամբողջովին որակազրկել Ռուսաստանի հավաքականին:

 

Ռուսաստանցի երեք կին ծանրորդներին կփոխարինեն Ալբանիայի, Վրաստանի եւ Մակեդոնիայի մարզուհիները, իսկ հինգ ծանրորդների տեղը հանդես կգան Բելգիայի, Խորվաթիայի, Սալվադորի, Մոնղոլիայի եւ Սերբիայի ներկայացուցիչները:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*