Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը ԱՊՀ երկրների համեմատությամբ շատ բարձր է-

?????????????????????????????????????????????????????????

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը ԱՊՀ մյուս երկրների համեմատությամբ շատ բարձր է: Օգոստոսին 4-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի սպառողների միության նախագահ Կարեն Չիլինգարյանը:
Նրա խոսքով՝ հավանաբար միայն Մոլդովայում են սակագները բարձր, քանի որ այդ երկիրը էլեկտրաէներգիայի մեծ մասը ներկրում է: «Իսկ մենք էլեկտրաէներգիա ենք արտադրում. ունենք ատոմային էլեկտրակայան, ՀԷԿ եւ ՋԷԿ, եւ դրանից հետո մեզ մոտ ամենաբարձր սակագներն են»,- նշել է Չիլինգարյանը:
Նա հիշեցրել է, որ 2015 թվականին էլեկտրաէներգիայի սակագինը աճեց մինչեւ 49 դրամ, որը բողոքի ակցիաների հանգեցրեց: «Ներկայիս 2,58 դրամով էժանացված սակագինը շոշափելի թանկացումից հետո խորհրդանշական գումար է: Ասվում է, որ ավելի շատ հնարավոր չէր էժանացնել, քանի որ «Հայաստանի էլեկտրացանցերը» վնասով է աշխատում, բայց ինչպե՞ս է պատահում, որ մինչեւ 2013 թվականը ընկերությունը նորմալ էր աշխատում եւ հանկարծ սկսեց վնասով աշխատել»,- հարց տվեց Կարեն Չիլինգարյանը:
Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի նոր սակագինը, որը հաստատվեց հունիսի 24-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, ուժի մեջ է մտել օգոստոսի 1-ից: Այդպիսով, բնակչության համար 1 կՎտ/ժամի դիմաց ցերեկային սակագինը (07:00 մինչեւ 23:00) 48,78 դրամից էժանացել է մինչեւ 46,2 դրամ (5,3 տոկոսով), իսկ գիշերայինը՝ 38,78 դրամից մինչեւ 36,2 դրամ (6,7 տոկոսով):

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*