«Բաքվի հիստերիան և Մարիա Զախարովայի պատասխանը». Գագիկ Համբարյան-

Այն, որ այսօր Երևանում տեղի ունեցած ռազմական շքերթը հիստերիա պետք է առաջացներ մեր արևելյան հարևանների մոտ կռահելի էր… Այն իրեն երկար սպասել չտվեց… Բաքվի սուլթանին խիստ մտահոգել են Երևանի Հանրապետության հրապարակով անցած ուսաստանի կողմից «Իսկանդեր» և այլ ժամանակակից ռուսական զինտեխնիկան… Այդ հարցով ՌԴ ԱԳՆ է դիմել ալիևյան կայքերից մեկը՝ haqqin.az-ը, որը բացատրություններ է պահանջել… Հարցմանն ի խատասխան` ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան խորհուրդ է տվել ազերիներին այդ հարցով դիմել ՌԴ պաշտպանության նախարարություն, քանի որ ԱԳՆ-ն զենքի վաճառքով չի զբաղվում…

 
Ազերիների հարցապնդումն ինքն իրենից ոչ կոռեկտ է… Բայց զարմանալ պետք չէ… Այս հարցապնդումով թուրքը ցույց է տալիս իր լկտի էությունը… Ստացվում է այնպես, որ երբ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին, որն ընդամենը երեք տարի առաջ դուրս շպրտեց ռուսներին Գաբալայի ՌԼԿ-ից, ապա դա նորմալ է, սակայն երբ ՌԴ-ն զենք է վաճառում Հարավային Կովկասում գտնվող իր ՄԻԱԿ ռազմավարական գործընկերոջը՝ Հայաստանին, որի տարածքում է տեղաբաշխված ռուսական 102-րդ ռազմաբազան, ապա դա նորմալ չէ, և Մոսկվան պետք է բացատրություններ տա Բաքվին…

 
ՀՀ-ն իրավունք ունի դժգոհելու իր ռազմավարական գործընկերոջ ոչ հեռատես քաղաքականությունից, այդ թվում նաև Ադրբեջանին զենք վաճառելուց… Սակայն ոչ մեկին «չմիացած» Ադրբեջանը, որն իրականում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի մասնաճյուղն է Հարավային Կովկասում և բացեիբաց վարում է հակառուսական քաղաքականություն իրավունք չունի դժգոհելու Մոսկվայից…
Համոզված եմ, որ այս երկու օրս կակտիվանան ռուսաստանյան ծախու քաղաքական գործիչները և «քաղաքագետները», որոնք կփորձեն սփոփել Բաքվին…

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*