Դիետոլոգները վերջապես հրապարակել են այն 5 մթերքների անունները, որոնք մեզ ծերացնում են-

Բոլորին էլ հայտնի է, որ մեր սննդակարգի մեջ տեղ գտած մթերքներն ազդում են մեր արտաքին տեսքի և ինքնազգացողության վրա։ Այժմ շատ մթերքներ փոխարինվում են կոնսերվանտներով, որոնք վնասակար են առողջությանը։

BlogNews -ը ներկայացնում է այն 5 մթերքների ցանկը, որոնք ոչ միայն գիրացնում են, այլ նաև ազդում են արտաքին տեսքի վրա և ծերացնում են Ձեզ։

 

1. Տրանս – ճարպեր
Առավել մեծ քանակությամբ տրանս-ճարպեր են պարունակում կարտոֆիլի ֆրին, պոպկորնը, թխվածքաբլիթները, չիպսերը, կեքսերը և տորթերը։ Տրանս-ճարպերի չափից շատ օգտագործումը հանգեցնում է ճարպակալման և սրտի հիվանդությունների։ Ամերիկացի գիտնականները հավաստում են, որ դրանք նաև բորբոքային գործընթացներ են առաջացնում ամբողջ օրգանիզմում։ Բացի այդ՝ դրանք մեծապես նպաստում են ծերացման գործընթացին։
2. Գլյուկոզա – ֆրուկտոզային օշարակ
Այս օշարակը շաքարի էժանագույն փոխարինողն է, որն օգտագործվում է քաղցրավենիքի, պահածոների և գազավորված ըմպելիքների պատրաստման մեջ։ Այն լավացնում է մթերքների համը և երկարաձգում է պահպանման թույլատրելի ժամկետը։ Այս օշարակի պարբերական օգտագործումը կարող է հանգեցնել լյարդի և սրտանոթային ապարատի ֆունկցիայի ձախողման։ Այս մթերքը, բացասական ազդելով օրգանիզմի վրա, հանգեցնում է վաղաժամ ծերացմանը։
3. Մաքրված աղ
Աղը չի թողնում, որ ջուրը դուրս գա օրգանիզմից և հանդիսանում է հիպերտոնիայի և վաղաժամ ծերացման առաջին նախապայմաններից մեկը։ Փոխարինք աղը կանաչեղենով կամ այլ համեմունքներով։
4. Վերամշակված միս
Երշիկը, խոզապուխտը, բեկոնը և մնացած բոլոր վերամշակված մսային մթերքները պարունակում են կոնսերվանտներ, որոնք մաշկային խնդիրներ են առաջացնում մեր օրգանիզմում։ Բացի այդ՝ օրգանիզմն ավելի դանդաղ տեմպով է սկսում արտադրել սպիտակուց, ինչի սակավությունը հանգեցնում է մաշկի ծերացման և գունատման։
5. Ալկոհոլ
Մեր լյարդը միշտ չէ, որ կարողանում է վերամշակել ընդունված ալկոհոլը։ Շատ հաճախ այն չի կարողանում դա անել, ինչի հետևանքով տուժում է ընդհանուր առողջական վիճակը։ Առավել մեծ վնաս հասնում է մաշկին, որը ծերանում և գունատվում է։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*