Ռիո 2016. Նազիկ Ավդալյանը 5-րդն է

Spread the love
  •  
  •  
  •  Tweet
  •  
  •  

Ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում իրենց ելույթները սկսեցին հայ ծանրորդները: Առաջինը մրցահարթակ դուրս եկավ 2009թ. աշխարհի, 2008 եւ 2016թթ. Եվրոպայի չեմպիոն 69 կգ քաշային Նազիկ Ավդալյանը: Երկամարտի 242 կգ արդյունքով նա զբաղեցրեց 5-րդ տեղը:

Պոկում վարժությունում Նազիկ Ավդալյանը նախ գլխավերեւում պահեց 103 կիլոգրամանոց ծանրաձողը: Երկրորդ մոտեցման ժամանակ փորձեց բարձրացնել 107 կգ-ը, սակայն չստացվեց: 2 րոպե հանգստանալուց հետո նա կրկին մոտեցավ 107 կիլոգրամանոց ծանրաձողին. այս անգամ մոտեցումը հաջող էր:

Հրում վարժությունը Նազիկ Ավդալյանը նույնպես հաջող սկսեց: Նախ նա գլխավերեւում պահեց 130, ապա՝ 133, իսկ վերջում՝ 135 կիլոգրամանոց ծանրաձողը:

69 կգ քաշայինների պայքարում օլիմպիական չեմպիոն դարձավ չինուհի Քսյանգ Յանմեյը՝ երկամարտի 261 կգ արդյունքով: Արծաթե մեդալակիր դարձավ Ղասախստանի ներկայացուցիչ Ժազիրա Ժապարկուն (259 կգ), իսկ բրոնզը բաժին հասավ Եգիպտոսը ներկայացնող Սառա Ահմեդը (255 կգ):

Գեսգիշերն անց՝ Երեւանի ժամանակով՝ ժամը 02:00-ին, պայքարի դուրս կգա Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի հավաքականի անդամ 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը:


Spread the love
  •  
  •  
  •  Tweet
  •  
  •  

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*