Վայոց ձորում բախվել են գյուղապետի NIVA-ն և մոտոցիկլետը. մոտոցիկլավարը տեղում մահացել է-

Վայոց ձորի մարզում այսօր ժամը 20:50-ի սահմաններում Շատին-Հերմոն գյուղամիջյան ճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Շատին գյուղի բնակիչ, 42-ամյա Նաիրի Մանուկյանի վարած ИЖ մակնիշի առանց համարանիշի մոտոցիկլետն ու ВАЗ 2121 մակնիշի 60 ՕՕ 909 համարանիշի ավտոմեքենան: 

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Վթարի հետևանքով մոտոցիկլավար Ն.Մանուկյանը տեղում մահացել է: Աղբյուրի  տեղեկություններով՝ ВАЗ 2121-ի վարորդը Հերմոն գյուղի գյուղապետն է: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*