Ավտովթար Արտաշատում-

Սեպտեմբերի 24-ին, ժամը 20.50-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի «Արարատ» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի 80 LS 100 պետհամարանիշով (վարորդ՝ 1980 թ. ծնված Յ. Վ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածաից և կողաշրջվել. տուժածներ չկան:

Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*