Եկեղեցին վերածել են «քյաբաբնոցի». առաջինն ենք, որպես քրիստոնյա, առաջինն էլ կվերարանանք. տեսանյութ-

Նախապես Լուսակերտում ամեն բան արվել էր գործող գյուղապետի համար… ու արդեն պարզ է, որ գործող գյուղապետը ՀՀԿ-ական է, իսկ ՀՀԿ թեկնածուն պետք է ամեն գնով անցնի… Կեցցե ՀՀԿ-ն, որ կարողանում է նույնիսկ եկեղեցին օգտագործել իր քարոզարշավի համար: Եկեղեցում, ուխտի անվան տակ, հավաքել էին գյուղացիներին, սպասում էին Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին: Սեղանները փռել էին, քեֆ-ուրախության սեղանի շուրջ հավաքվել: Լուսակերտում քարոզարշավը տեղափոխվել էր եկեղեցի: Քիչ էր մնում հավաքվածները խոնարհվեին մարզպետի առջև… իսկ ինչու էր Գուլոյանը հայտնվել Լուսակերտ, նա մեր հարցին պատասխանեց, թե եկել է ուխտի և ամեն տարի էլ գալիս է, բայց նա մեկ տարի է, ինչ մարզպետ է Կոտայքում, կարելի է հասկանալ մի բան, որ եկեղեցի սիրող տղա է մարզպետը, բայց թույլ է տալիս եկեղեցին վերածելու >… կենացներից մեկում, խմեցին առաջիկա ընտրություններում, գոծող գյուղապետի հաղթանակի կենացը:

Գուլոյանը փախավ, խուսափեց իմ հարցերից, տեսանյութում նրա դեմքը ամեն բան ասում է և վկայում, որ նա եկել էր գործող գյուղապետի համար ձայն հավաքելու… Առաջին անգամ է, որ եկեղեցում սեղաններ են դնում ընտրություններից առաջ: Գյուղացիներից մի քանիսն էլ ապշած էին, թե ինչպես կարելի է եկեղեցին վերածել ուտել-խմելու սրահի հետ… Փաստորեն ՀՀԿ-ն իր ՀՀԿ-ական թեկանածուի օգտին պատրաստ է ամեն բան անելու, միայն թե ընտրություններում հաղթի ՀՀԿ-ն… սա է նրանց մշակած քրեաօլիգարխիկ համակարգը, իսկ Գուլոյանը, որպես մարզպետ պատրաստ է աշխատելու, որ իր տարածքում ամեն բան հաջող լինի…

Աղբյուրը` https://web.facebook.com/artur.hayrapetyan.7169/posts/89152910432466

More from my site

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*