Կրծկալը կարող է վնասել կնոջ առողջությունը. 1in.am-

Սերնդե-սերունդ կանանց ներշնչել են, որ կրծկալը պաշտպանում է կուրծքը կախ ընկնելուց, կանխում է մեջքի ցավերը և բարելավում կեցվածքը: Ֆրանսիայի Բեզանսոն համալսարանի գիտնականները, սակայն, այլ կարծիքի են, տեղեկացնում է CBSNews.com-ը:

«Բժշկական, ֆիզիոլոգիական և անատոմիական տեսանկյունից կրծկալը ոչ մի օգուտ չի տալիս կրծքին: Ինչ վերաբերում է կախ ընկնելուն, ապա դա հենց կրծկալի պատճառով է»,- ասում են նրանք:

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կրծկալը խոչընդոտում է կաթնագեղձի հյուսվածքի աճին, ինչի արդյունքում կուրծքn ավելի արագ է կախ ընկնում:

Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ կրծքով կերակրելը չի ազդում կախ ընկնելու վրա. դրան նպաստում են տարիքը, ծխելը, կենսակերպը և հղիությունների քանակը:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*