Դափնու տերևը կօգնի ազատվել բերանի ու ոտքերի տհաճ հոտից և մաշկային տարբեր խնդիրներից.-

Դափնու տերևով բուժումը բավականին տարածված է եղել հույների ու հռումեացիների մոտ: Նրանք կարծում էին, որ այդ բույսը խորհորդանշում է խոհեմություն, խաղաղություն և պաշտպանվածություն: Այս համեմունքը պարունակում է մի շարք հայտնի միկրոէլեմենտներ, օրգանական միացություններ, հանքանյութեր, վիտամիններ, որոնք հարկավոր են առողջության համար: Այն հարուստ է մի շարք ցնդող ակտիվ բաղադրիչներով, օրինակ`  պինեն, լիմոնեն  և այլն: Այդ միացությունները, որպես կանոն, ունեն  հակասեպտիկ, օքսիդատիվ, մարսողական և հակավարակային հատկություններ:

Թարմ տերևները հարուստ են վիտամին C-ով: 100 գրամ դափնու տերևը պարունակում է 46.5 մգ վիտամին C, իսկ վիտամին C-ն հզոր բնական հակաօքսիդանտ է, որն օգնում է ազատվել օրգանիզմում վնասակար ազատ ռադիկալներից: Ասկորբինաթթուն ուժեղացնում է իմունային համակարգն ու ապահովում վերքամոքիչ ու հակավիրուսային ազդեցություն:

Բացի այդ, դափնու թարմ տերևները հագեցած են ֆոլաթթվով: 100 գրամ դափնու տերևը պարունակում է 180 մգ կամ օրվա  ընթացքում մարդու համար անհրաժեշտ ֆոլաթթվի 45 %-ը:

Դափնու տերևը վիտամին А-ի հիանալի աղբյուր է: Վերջինիս 100 գրամում առկա է 6185 ՄՄ կամ օրվա ընթացքում օրգանիզմին անհրաժետ վիտամին А-ի 26%-ը: Վիտամին А-ն բնական հակաօքսիդանտ է ու կարևոր նշանակություն ունի առողջ տեսողության համար: Այն նաև շատ կարևոր է լորձաթաղանթների ու մաշկի  առողջության պահպանման համար: Վիտամին А-ով հարուստ մթերքների օգտագործումը  կօգնի  պաշտպանվել բերանի խոռոչի ու թոքերի քաղցկեղի զարգացումից:

Դափնու տերևը նաև մի շարք վիտամինների աղբյուր է, ինչպիսիք են` նիացինը, պիրիդոքսինը (B6), պանտոտենաթթուն (B5) ու ռիբոֆլավինը: Վիտամին B խմբի այս վիտամիններն նպաստում են նյարդային համակարգի ֆունկցիաները խթանող ֆերմենտների սինթեզին ու կարգավորում նյութափոխանակության ֆունկցիան: Այն հարուստ է նաև  պղնձով, կալիումով, կալցիումով, մանգանով, երկաթով, սելենով, ցինկով ու  մագնեզիումով: Այս միկրոէլեմենտներն օգնում են կարգավորել սրտի ռիթմն ու արյան ճնշումը:
Դափնու տերևով հիվանդությունների բուժման մի քանի բաղադրատոմսեր

1. Երեխաների կամ մեծահասակների մոտ առկա քնի խանգարումների դեպքում կարող եք դափնու տերևն ամրացնել բարձի որևէ հատվածի վրա և դա կօգնի որ քունը դառնա ավելի խորը: Դափնու բույրն օժտված է հանգստացնող հատկություններով, այն օգնում է ազատվել նյարդային լարվածությունից ու դյուրագրգռությունից:

2. Ոտքերի տհաճ հոտից ու առատ քրտնարտադրությունից ազատվելու համար կարող եք կիրառել դափնու տերևի թուրմով  ոտքերի լոգանք: 25-35 հատ դափնու տերևի վրա լցրեք 1 բաժակ եռացրած ջուր ու թողեք թրմվի մի քանի ժամ (3 ժամից ոչ պակաս): Պատրաստի թուրմը լցրեք տաք ջրով տաշտակի մեջ  և պահեք ոտքերը 15 րոպե: Ցանկալի է այն կրկնել 2 շաբաթ:

3. Դափնու տերևը կօգնի ազատվել բերանի տհաճ հոտից ու լնդերի բորբոքումից: Այն կարող եք կիրառել 2 տարբերակով. բերանի խոռոչը օրական մեկ անգամ ողողել  նախորդ բաղադրատոմսի հիման վրա պատրաստված թուրմով կամ պարզապես ծամել 1 հատ դափնու տերև (որից հետո 30 րոպե ոչինչ չուտել): Համեմունքի մեջ առկա նյութերն ունեն հակասեպտիկ ու հակաբորբոքային հատկություններ:

4.  Տարածքի հոտազերծման համար. դափնու տերևի թուրմն օգնում է ո՛չ միայն տարածքն ապահովել հաճելի բույրով, այլ նաև պայքարել ախտածին մարէների դեմ: Եռացրեք դափնու տերևները  մարմանդ կրակի վրա և այդ թուրմը դրեք սենյակում:

5. Այն շատ օգտակար է շաքարային դիաբետի, ռևմատոիդ արթրիտի և տուբերկուլոզի դեպքում: Դափնու տերևի թուրմը պարունակում է արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցնող, հակաբորբոքային  և իմունամոդուլացնող հատկություններ: Վերցրեք 10-12 հատ միջին չափի դափնու տերև, ավելացրեք 3 բաժակ ջուր և թողեք թրմվի 3 ժամ: Օրական 3 անգամ  ընդունեք 80-120 մլ քամած թուրմից:

6. Դափնու տերևը նաև պառկելախոցերի, քրտնախաշի և մաշկային այլ հիվանդությունների բուժման համար անհրաժեշտ միջոց է: Պատրաստեք արտաքին օգտագործման համար դափնու յուղ: Սրճաղացով մանրացրեք դափնու տերևներն ու մեկուկես մեծ գդալ լցրեք 200 մլ ֆիլտրված բուսական յուղի մեջ (արևածաղիկի, եգիպտացորենի և դդմի) և թողեք թրմվի  մութ տեղում 7-8 օր: Այնուհետև քամեք յուղն ու  օրական մի քանի անգամ օգտագործեք վնասված մաշկի մշակման համար:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*