Արտակարգ դրություն Բժշկական համալսարանում-

Օրերս ձերբակալվել են Մ. Հերացու ան­վան պետական բժշկական համալսա­րանի ղեկավար կազմի աշխատակից­ներ: ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը «ժողովուրդ»-ի հետ զրույ­ցում հաստատեց ձերբակալության լու­րը` ասելով, որ ձերբակալվել է ԲՈՒՀ-ի անվտանգության պետ Վանիկ Գինոսյանը: Իսկ որեւէ մանրամասնություն պարզելու մասին մեր հարցին նա պա­տասխանեց. «Չգիտեմ, հետաքննու­թյուն է գնում, չեմ կարող ասել»:

 

Հիշեց­նենք, որ ArmLur.am-ն 2016 թվականի հուլիսի 8-ին տեղեկացրել էր, որ ԵՊԲՀ- ի ընդհանուր բժշկության բաժնի մա­գիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող­ները բողոքել էին իրենց ԲՈՒՀ-ում առ­կա չարաշահումների դեմ: Նրանք մասնավորապես բողոքել էին ավար­տական քննությունների արդյունքնե­րից: Մեկ կուրսի 400 ուսանողից շուրջ 150-ն անբավարար գնահատականներ էին ստացել: Արդյոք վերը Նշված ձեր­բակալությունը կապ ունի ուսանողների բողոքից հետո ԲՈՒՀ-ում սկսված ստու­գումների հետ, առայժմ հայտնի չէ:

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*