Չափազանց հետաքրքիր է… Նկարչուհին անհավանական դիմանկարներ է պատկերում համբույրների միջոցով (լուսանկարներ, տեսանյութ)-

Տորոնտոյում բնակվող նկարչուհի Ալեքսիս Ֆրեյսերը, ով հայտնի է Շրթներկ Լեքս անունով, միավորելով դիմահարդարման արվեստն ու յուղանկարչության ոլորտը, նոր մակարդակի է հասցրել արվեստի այս ճյուղը:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, կանադուհին անհավանական մանրամասնությամբ դիմանկարներ է պատկերում՝ համբուրելով կտավը ու շրթներկի հետագծեր թողնելով պատկերի ճիշտ հատվածում:

Յուղանկարների վարպետը յուրացրել է նաև նկարչության այս արտասովոր տեխնիկան, որի համար նա շրթներկը քսում է շուրթերին և պարբերաբար թարմացնելով շրթներկը համբուրում կտավը, քանի դեռ չի ստացել ցանկալի պատկերը: Իսկ նուրբ հատվածներն ու դիմագծերը ընդգծելիս նա հենց շրթներկով է նկարում:

Նրա ինքնատիպ հավաքածուում տեղ են գտել Ֆրենկ Սինատրայի, Սոֆի Լորենի, Մերիլին Մոնրոյի, Օդրի Հեփբերնի, Էմի Ուայնհաուսի, Քեյթ Միդլթոնի, արքայադուստր Դիանայի, Էլիզաբեթ Թեյլորի, Բարբարա Սթրեյզանդ և այլ հայտնիների դիմանկարները:







 

Please Enter Your Facebook App ID. Required for FB Comments. Click here for FB Comments Settings page

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*