Էլեկտրաէներգիայի սակագինը նվազում է, սակայն օգոստոսի 1-ից բնակչությունը 4,4 դրամով ավելի կվճարի-

Օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը նվազել է 5.9 տոկոսով (2.58 դրամով):
ՀԾԿՀ սահմանած նոր սակագներով՝ օգոստոսի 1-ից 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողների (այդ թվում՝ բնակչության) համար գործող ցերեկային սակագինը, որը 1 կՎտժ-ի համար կազմում էր 48,78 դրամ, նվազեցվել է մինչև 46,2 դրամ, իսկ գիշերայինը 38,78 դրամից դարձել է 36,2 դրամ:

Սակայն հուլիսի 31-ին Հայաստանի բնակչության և փոքր ձեռնարկատերերի համար ավարտվել է էլեկտրաէներգիայի բարձրացված սակագնի սուբսիդավորման ժամկետը «Տաշիր» հիմնադրամի և ՀՀ կառավարության կողմից:

Վերջիններս մինչև 250 կՎտժ էլեկտրաէներգիա սպառող բաժանորդների համար սակագինը փոխհատուցում էին 6,98 դրամի չափով:

Իսկ դա նշանակում է, որ բնակչությունը օգոստոսի 1-ից մոտ 4,32 դրամ ավելի կվճարի 1 կՎտժ էլեկտրաէներգիայի դիմաց:

ՀԾԿՀ-ն 2015 թվականի հունիսի 17-ին որոշում կայացրեց օգոստոսի 1-ից բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը՝ ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ: Որոշումն ընդունվել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 24-ի նիստում:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*